Վախը դարձել է զգոնություն, մենք մարտական ենք. զինծառայողը՝ առաջնագծից

Խրամատներ, ինքնաձիգեր, հեռադիտակ… Սեպտեմբերի վերջին Ռազմինֆոյի լրագրողն այցելել էր Արցախ՝ արևելյան ուղղության առաջնագիծ։ Լրագրող-բլոգերներին ջերմ ընդունելություն ցույց տվեցին և ներկայացրին առաջնագծում արված փոփոխությունները, առկա խնդիրներն ու տիրող իրավիճակը։

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

Նշենք, որ հրամանատարը ենթակաների նկատմամբ հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում, պարբերաբար հարցնում ինքնազգացողության մասին, խորհուրդներ տալիս։ Դիրքապահ զինծառայողներն իրենք էլ նշեցին, որ «հիմնականում հանգիստ է ընթանում ծառայությունը, միջադեպեր չեն գրանցվել, դիրքերում էլ ինչ անհրաժեշտ է, կառուցել են, որպեսզի որքան հնարավոր է անվտանգ անցնի ծառայությունը»։

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռազմինֆոյի հետ զրույցում ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ընդգծել էր՝ առաջնագիծն այնպես են կահավորել, այնպիսի ինժեներական կառույցներ են ստեղծվել, որ հակառակորդը չի կարող վնասել, եթե մեր զինվորը չխախտի անվտանգության կանոնները: Առաջնագծում ծառայություն անցնող 19-ամյա շարքային Հայկ Նավասարդյանը պատմեց, որ 22 ամիս է ծառայում։ Նրա խոսքերով՝ ծնողները սկզբում չէին հարմարվում, բայց հիմա սովորել են, Հայկի եղբայրն էլ էր նույն զորամասում ծառայել։ — Որտե՞ղ ես սովորել, Հայկ։ — Եվրոպական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների գորրծարար կառավարում ֆակուլտետում, երկրորդ կուրսում էի։ — Զինծառայության ավարտից հետո շարունակելու՞ ես ուսումդ։ — Այո´, անպայման։ — Ի՞նչ զգացողություն է, երբ գիտես ադրբեջանական դիրքերը բավականին մոտ են։ — Սկզբում չեմ թաքցնում՝ վախ կար, հետո վախը դարձավ զգոնություն։ Զգացողությունս մարտական է։ — Ի՞նչ խնդիրներ կան առաջնագծում։ Դժգոհություններ ունե՞ս սննդի, հագուստի, հրամանատարական կազմի վերաբերմունքի առնչությամբ։ — Անկեղծ, չունեմ։ Հագուստը տեսնում եք, սնունդն էլ սառնարանում կարող եք տեսնել։ Թաքցնելու բան չունենք։ Խնդիրներ սկզբում կային, մեծ մասը լուծվել են, ես գոհ եմ։ — Ի՞նչ կմաղթես Արցախում ծառայող քո հասակակիցներին։ — Տղան պետք է ծառայի, հատկապես որ մենք մեր հողն ենք պաշտպանում։ Ուղղակի պետք է ամուր լինենք։ Կրտսեր սերժանտ Նարեկ Գալստյանը, որը 15 ամիս է, ինչ ծառայում է, հավաստիացրեց, որ լավ ընկերներ է ձեռք բերել բանակում, իրենց ընկերությունը շարունակվելու է նաև ծառայության ավարտից հետո։

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

ՊԲ զինծառայողը՝ դիրքերում

Դեռ չի որոշել, թե ծառայությունից հետո ինչ է անելու, բայց դժգոհություններ չունի բանակից և միշտ պատրաստ է սահմանը պահելու։ Հավելենք, որ զինծառայողները թերթ էին ստանում, գրքեր էին կարդում, յուրաքանչյուրը փորձում էր զբաղմունք գտնել։ Մի քանի զինվորներ էլ վարդեր ու հովտաշուշաններ էին տնկել և խնամում։ Մեզ հաջողվեց կանգնել մարտական դիրքերում և հեռադիտակով նայել հակառակորդի ուղղությամբ։ Հակառակորդն ավելի մոտ է, քան շատերը պատկերացնում են, սակայն միևնույն ժամանակ մենք ապահով ենք ու պաշտպանված, քանի որ նույնիսկ լրագրողների այցի ժամանակ զինծառայողները պահպանում էին կանոնները, զգոն էին և մարտական։

Արցախ, մարտական դիրքեր

Արցախ, մարտական դիրքեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *