Բահրեյնի ավիաշոուի հետքերով (ֆոտո)

Ռուսական բլոգներում հետաքրքիր լուսանկարներ են հայտնվել Բահրեյնի ավիաշոուից։ Լուսանկարների մի խումբ պատմում է ավիաշոուին մեր օդաչուների մասնակցության մասին, ճիշտ է, ոչ ռազմական։ Լուսանկարիչ Մարինա Լիսիցևան իր բլոգում պատմում է ավիաշոուում «Արմավիայի» մասնակցության մասին «Սուխոյ ՍուպերՋեթ» ինքնաթիռով։ Ավելի ճիշտ` Մարինան պատմում է «Սուխոյ ՍուպերՋեթի» մասին, բայց ընթացքում պարզ է դառնում, որ հայ օդաչուներն աչքի են ընկել իրենց վարպետությամբ։

«Немного о Бахрейне. В завершающий день авиасалона Суперджет взлетел, сделал круг, зашел на посадку, сел, пробежал полкилометра и снова поднялся в воздух!» … «Такого не проделывал ни один гражданский самолет на авиасалонах!»

«На втором заходе самолет “помахал крыльями”». … «Касание на посадке выполнено без жжения резины. Верх мастерства армянских пилотов!»

Մարինայի լուսանկարներից նաև տեղեկանում ենք, որ ինքնաթիռի սալոնում էին նաև ռուսական «Русские витязи» պիլոտաժային խմբի երեք օդաչուներ, ովքեր հետագայում բավականին հետաքրքրված զրուցում էին մեր օդաչուների հետ։

Ի դեպ, «Русские витязи» խմբի մասին։ Ձեզ ներկայացվելիք երկրորդ ուշագրավ ֆոտոշարքի հերոսները հենց նրաք են, բայց արդեն Ռուսաստան վերադառնալու ճանպարհին։ Սերգեյ Դոլյան իր բլոգում տեղադրել է վերադարձի ճանապարհին արված լուսանկարներ։ Իրանի օդային տարածքով թռնելու ժամանակ խմբին են միացել Իրանի ռազմաօդային ուժեին պատկանող «F-4 Phantom II» և «F-14 Tomcat» կործանիչները, որոնք ուղեկցել ռուսական «Սու-27» կործանիչներին և «Իլ-76ՄԴ» բեռնատարին։

Ձեզ ենք ներկայացնում երկու ֆոտոշարք, սկզբում «Արմավիա»-ինը, ապա` ռուս-իրանականը։

Լուսանկարները վերցված են այստեղից և այստեղից։ Այդ բլոգերում Դուք կարող եք գտնել նաև այլ նկարներ Բահրեյնի ավիաշոուից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *