Բանակի մասին հայ ծնողները տարբեր տեսակետներ ունեն: Իրանը նոր զենք է ստեղծել. օրվա ամփոփում

Հունվարի 30-ին պարզ է դարձել, որ ԼՂՀ զորամասերից մեկի դիրքերում զինվորներից մեկի «կատակն» ավարտվել է ողբերգությամբ: Բանակի թեմային են անդրադարձել զինծառայողների ծնողները՝ արտահայտելով տարբեր տեսակետներ: Ռազմական փորձագետն էլ նշել է, որ մեր բանակն այսօր ուժեղ է, քան երբևէ:

  • «Բանակում, խաղաղ պայմաններում սպանված Արտակ Նազարյանի դատական գործը կոծկելու նպատակով, այն Երեւանի Շենգավիթի դատարանից տեղափոխվում է Տավուշի մարզ` Իջեւանի դատարան»,- ասել է Արտակ Նազարյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իսկ Նազարյանի իրավահաջորդն ու քույրը՝ Ծավինար Նազարյանը, նշել է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի գործը Երևանում քննվի: Թեման՝ news.ampanorama.am, tert.am կայքերում:
  • Հունվարի 27-ին ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը։ Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը։
  • «Ինչ վերաբերում է բանակում տեղ գտած ողբերգական դեպքերին, ապա,  դրանք վերագրելով ստոր հերյուրանքների, ծնողները շեշտել են, որ այսօրվա բանակը շատ ավելի կանոնակարգված է, քան նախկինում»,- լոռեցի ծնողների խոսքն է փոխանցել ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
  • «Մենք զինվորների մայրերս այս ցեղասպանությունը ումից պահանջենք, որ հաստատի որ սա էլ է ցեղասպանություն ոչ թե ինքնասպանություն»,- բողոքելով բանակում գրանցված ոչ կանոնդրային հարաբերություններից՝ ասել է մահացած զինվորի մայրը` Լենա Սարուխանյանը:
  • «Մենք ուժեղ ենք քան երբևէ, թե՛ հոգեպես և, թե՛ նյութապես: Մենք այլևս իրավունք չունենք կերակրել այլոց բանակները` ունենալով սեփականը: Ցանկացած թուլության դրսևորում կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի կործանմանը»,- ասել է ռազմական փորձագետ Էրիկ Երիցյանը:
  • «Իմ թոռան մահվան իրական ոճրագործները դեռեւս ազատության մեջ են, բուժող բժշկին եւ զորամասի շտաբի պետին պարտավոր էին անհապաղ ձերբակալել, այնինչ չեն անում»,- ասել է ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի տատը:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Իրանին հաջողվել է հրետանային ռումբերի համար լազերային սարքավորում մշակել, որոնք ընդունակ են կործանել շարժվող թիրախները բարձր ճշգրտությամբ:
  • Մարտին Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների հերթական բաժինը: «Մի-35»-ը «Մի-34» ուղղաթիռների արդիականացված տարբերակն է, որը նախատեսված է զրահատանկային տեխնիկայի ոչնչացման համար: Այդ ուղղաթիռները, որոնք ավելի հզոր շարժիչ ունեն, կարող են իրականացնել դեսանտի և վիրավորների տարհանում, ստորաբաժանումներն ապահովել կրակային օժանդակությամբ, բեռներ փոխադրել:
  • «Իրանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
  •  ԱՄՆ ռազմաօդային ուժերի Annapolis ատոմային սուզանավը Momsen ամերիկյան էսկադրային ականակրի ուղեկցությամբ անցել են Սուեզի ջրանցքը և դուրս եկել Կարմիր ծով:
  • Իրանը ստեղծել է նոր ԱԹՍ, որը կարող է վեր բարձրանալ մինչև 10,000 ոտնաչափ և կրել մոտ 5 կիլոգրամ օգտակար բեռ: ԱԹՍ-ի քաշը 50 կիլոգրամ է, իսկ թռիչքի տևողությունը՝ 2 ժամ: Իրանական ԱԹՍ-ն հագեցած է այնպիսի հաղորդիչ-հեռուստախցիկներով, որոնք ունակ են տարբերակել գույնը, քիմիական նյութերը և ձայնը:
  • Օրերս ադրբեջանական բանակում գրանցվել է մահացության երկու դեպք: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ զինվորներից մեկը անզգուշ կրակ է բացել և սպանել ինքն իրեն, իսկ երկրորդը մահացել է գազից թունավորումից:
  • Եվրոպական MBDA կորպորացիան բրիտանական Ռազմածովային ուժերի համար նոր Հակահրթիռային պաշտպանության համակարգ է մշակելու, որի համար 483 մլն ֆունտ ստեռլինգ արժողության պայմանագիր է կնքել:
  • Վաշինգտոնը Վրաստանը դիտարկում է, որպես թիկունքային ապահովման պլացդարմ, իսկ Վազիանիի ու Մառնեուլիի ավիաբազաները` Իրանին հարվածող ինքնաթիռների հենակետ: Այս տեսակետին են վրաց վերլուծաբանները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *