«Ռաֆալը» պատասխան հարված է հասցնում

Ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչի ձախորդությունները կարծես թե անցյալում են։ Նախորդ տարեվերջին «Ռաֆալը» մեկը մյուսի հետևից տապալվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում, իսկ մինչ այդ ֆրանսիացիները ձախողվել էին նաև մի շարք այլ երկրներում։ Ֆրանսիացիների վերջին հույսը կարծես թե Հնդկաստանն էր։ Հիշեցնենք, որ 126 կործանիչների գնման հնդկական մրցույթում եզրափակիչ փուլ էին դուրս եկել հենց ֆրանսիական «Ռաֆալը» և եվրոպական «Եվրոֆայթերը»։

Եվ ահա, ռազմական թեմայով ռուսական բլոգներից մեկում տեղեկություն է հայտնվել, որ հնդկական մրցույթի հաղթող է ճանաչվել ֆրանսիական կործանիչը։ Սա ինքնին լուրջ հաջողություն է, իսկ նախորդ տապալումների ֆոնին կարելի է ասել, որ հրաշալի լուր է ֆրանսիացի ավիաշինարարների համար։

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Ավելին, ֆրանսիացիները չեն պատրաստվում հրաժարվել նաև շվեյցարական շուկայից. թեև արդեն հայտարարվել էր, որ Շվերյցարիան գնելու է շվեդական «Գրիպեն» կործանիչները։ armstrade.org կայքի տվյալներով հունվարի 30-ին ֆրանսիական «Dassault» ընկերությունը շվեյցարական խորհրդարանին ուղարկել էր 18 «Ռաֆալ» կործանիչների վաճառքի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ` 2.96մլրդ դոլար արժողությամբ (շվեդական 22 «Գրիպենների» գնման գործարքը գնահատվում է 3.2մլրդ դոլար)։ Ֆրանսիացիների նոր առաջարկը շվեյցարական խորհրդարանում քննարկվելու է փետրվարի 13-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *