2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը։
Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության հատկանիշներով (սպանություն), հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն։
Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը։
Ըստ որոշ լրատվամիջոցների, դիրքում քուն մտած Շահնազարյանի դեմքին, նրա ծառայակից եֆրեյտոր Սարգսյանը ատամի մածուկ է լցրել։ Շահնազարյանն արթնացել եւ հայհոյել է Սարգսյանի մորը, իսկ վերջինս էլ կրակել է իրեն վիրավորանք հասցնողի վրա, ինչի հետևանքով Շահնազարյանը մահացել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: