Ֆինլանդիան վերահամաձայնեցրել է NH90 ուղղաթիռների տրամադրման պայմանները

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը եվրոպական NHIndustries կոնսորցիումի հետ վերահամաձայնեցրել է 20 միավոր NH90 TTH ուղղաթիռների տրամադրման պայմանագիրը։ Պայմանագիրը վերահաստատման կարիք է ունեցել, քանի որ կոնսորցիումը չի կարողացել հատկացնել գնված տեխնիկան, որի հատկացման պայմանագիրը կնքվել էր դեռ 2001 թվականին։ Նոր պայմանագրի ժամկետ նախանշվել է 2014 թվականը։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

NH90 ուղղաթիռը. Նկարը՝ «Ջեյսն» ռազմական հանդեսի

NH90 ուղղաթիռը.
Նկարը՝ «Ջեյսն» ռազմական հանդեսի

Ուղղաթիռների տեղադրման գինը կազմել էր 370 միլիոն եվրո։ Ըստ հիմնական համաձայնագրի՝ ուղղաթիռները պետք է գնորդին հասնեին 2008 թվականին, որից հետո մի քանի տարվա ընթացքում NHIndustries-ը պետք է NH90-ը արդիականացներ մինչև FOC –ի մակարդակի։ Ընդհանուր առմամբ Ֆինլանդիան ստացել է 16 ուղղաթիռ, որից 5-ը IOC տեսակի, 10-ը՝ IOC+ և մեկ միավոր էլ FOC:

Բացի այդ, 2008 թվականին NHIndustries-ը Ֆինլանդիային վճարել էր 20 միլիոն եվրո տուգանք՝ տրամադրվող տեխնիկայի պայթյունի պատճառով։ Այժմ կոնսորցիումը պետք է մինչև 2014 թվականի կեսերը տրամադրի ևս 4 FOC տիպի NH90 ուղղաթիռ և հետո արդեն հատկացված 16 ուղղաթիռները մինչև 2018 թվականն արդիականացնի։

Իմիջայլոց, տեխնիկայի արդիականացումն արվելու է զեղչով։

NH90 ուղղաթիռներն արտադրվում են 1995 թվականից մինչ այսօր։ Առաջին թռիչը կատարել է 1995 թվականին։ Մեկ միավորն արժե մոտավորապես 32.5 մլն եվրո։ Առավելագույն արագությունը՝ 300 կմ/ժ։ Ուղղաթիռը կարող է փոխադրել 20 զինծառայողի կամ էլ 4 տոննա բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *