Իսրայելը հրաժարվել է 5-րդ սերնդի Մերկավայի նախագծումից

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Merkava (Մերկավա) տանկի հինգերորդ սերնդի նախագծումից։ Դրա փոխարեն Իսրայելը կշարունակի արտադրել Merkava 4 տանկեր։

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Դեռ մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ իսրայելցի նախագծողները կկատարեն Merkava 5-ի նախագծման աշխատանքներ պահեստի բրիգադի գեներալ Դիդի Բեն-Յոաշեմի գլխավորությամբ։ Նախատեսված էր ստեղծել ոչ միայն նոր «ապագայի տանկ», այլև զրահատեխնիկայի ամբողջ ընտանիք՝ այդ թվում կրակային աջակցման մեքենաներ ու տարբեր նպատակների ծառայող այլ մարտական մեքենաներ։

Սակայն ինչպես պարզվել է, Իսրայելը հրաժարվում է այս նախագծից ու փնտրելու է այլընտրանքային տարբերակներ։ Այսպիսով Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ կմնա Merkava 4 հիմնական մարտական տանկը։

Merkava 4-ը առաջին անգամ ներկայացվել է 2002-ին՝ 2001-ին անցնելով փորձարկումները։ Տանկի զանգվածը 65 տոննա է, անձնակազմը՝ 4 մարդ, առավելագույն արագությունը 65 կմ/ժ է։ Տանկը սպառազինված է 120 մմ հարթափող թնդանոթով, զենիթային 12,7 մմ ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացիրներով, 60 մմ ականանետով։

Merkava-ի մեկ միավորի մոտավոր գինը 6 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *