Բելառուսն արդիականացնում է Ադրբեջանի Ս-125 զենիթահրթիռային համակարգերը

Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը շարունակում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող Ս-125 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արդիականացումը և այդ նպատակով Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն է հիմնել: Ադրբեջանական կողմից Սումայիթում տեղակայված ձեռնարկության համահիմնադիր է դարձել «Ազէյրտեխսերվիս» ընկերությունը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բելառուսական ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի ՀՕՊ-ին պատկանող Ս-125  «Պեչորա» զենիթահրթիռային համակարգերը, որի կազմում են 2 մարտկոց (8 մարտական մեքենա):

Ենթադրվում է, որ արդիականացումից հետո «Պեչորա» ԶՀՀ-ի գործունեության ժամկետը երկարաձգվում է ևս 15 տարով: Ադրբեջանը նաև հետաքրքրված է «Տետրաէդր» ընկերության արտադրած Տ-38 «Ստիլետ» համակարգերով:

2008թ. դեկտեմբերին «Տետրաէդր» ընկերությունը Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ առաջին պայմանագիրն էր կնքել 27 հատ Ս-125Մ-երը «Պեչորա-2ՏՄ»-ի փոխակերպելու համար: 2009թ. հունվարին «Տետրաէդր» ընկերությունը հայտնեց, որ իրականացնում է երեք պայմանագիր՝ 80 համալիր «Օսա-ԱԿ/ԱԿՄ» արդիականացնելու համար:

«Տետրաէդր» ընկերության՝ Ադրբեջանի հետ կնքված առաջին մեկնարկային պայմանագիրը՝ «Օսա» մարտական մեքենաները՝ ԲԱԶ-5937-ի հիման վրա 9Ա33-1Տ-ի վերափոխել էր նախատեսում: «Տետրաէդր» ընկերությունը Ադրբեջանական պայմանագրի կատարման ավարտ էր համարել 2009թ. օգոստոսը: Իսկ 2009թ. ավարտին Ադրբեջանում փորձարկվել են բելառուսական արդիականացման  «Օսա-1Տ» զենիթահրթիռային համակարգերը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *