Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարազատներին: Հայ հետախույզը մահացել է Մոսկվայում՝ երեքշաբթի օրը՝ 87 տարեկան հասակում: Մեդվեդևի ցավակցությունը փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է. «Կյանքից հեռացել է Գևորգ Անդրեի Վարդանյանը՝ լեգենդար հետախույզը, իր երկրի իսկական հայրենասեր-նվիրյալը, վառ և արտակարգ անհանատակնությունը: Նա այնպիսի փայլուն հատուկ գործողությունների մասնակից էր, որոնք մտել են արտաքին հետախուզության պատմության մեջ»:
«Գևորգ Անդրեի մահը անդառնալի կորուստ է նրա հարզատների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել ու գնահատել են այս հոյակապ մարդուն»,- ասել է Մեդվեդևը: