Իտալիան ծրագրում է կրճատել 5-րդ սերնդի F-35 «Կայծակ-2» կործանիչների գնումը, որը պայմանավորված է պաշտպանական ծախսերի կրճատմամբ: Ծրագրված էր գնել 131 կործանիչ, սակայն Իտալիան կհրաժարվի դրանց 1/3-ից: Մեծ Բրիտանիայից հետո Իտալիան F-35-երի երկրորդ խոշոր պատվիրատուն է. ՄԲ-ն ևս ծրագրում է կրճատել կործանիչների գնումը:
Իտալիան ծրագրում է ծախսել 13 մլրդ եվրո (16.7 մլրդ դոլար) 2 տիպի կործանիների գնման և սպասարկման համար:
131-ից 109 լինելու էին F-35A-երը՝ սովորական թռիչքով ու վայրէջքով և 22 հատ F-35B-երը՝ կարճ թռիչքով և ուղղահայաց վայրէջքով:
Իտալիան F-35-երի մշակման ծրագրին միացել է 2002թ. հունիսի 24-ին՝ ծրագրում ներդնելով 1 մլրդ դոլար: Նոր ինքնաթիռները կփոխարինեն AMX, AV-8B « Harrier » և, մասամբ, «Տոռնադո» ռազմական կործանիչներին: