«Վիկրամադիտիա» ավիակիրը շարունակում է փորձարկումները

2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

«Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակը կոչվում է «Վիկրամադիտիա»։ Այս թեթև ավիակիր նավը նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռ և մինչև 10 Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռներ տեղափոխելու համար։

Առաջին անգամ ծովում փորձարկման է հանվել 2008 թվականին, որից հետո բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման է տարվել։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Փորձարկումներից հետո ավիակիրը նորից տարվել է վերանորոգման։

Ըստ ռուսական աղբյուրների՝ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։ Նախատեսվում է, որ բոլոր տիպի փորձարկումները կավարտվեն մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ հնդկական կողմին այն կհանձնվի հոկտեմբերի 15-ին։ Այս փուլի առաջին փորձարկումնրը դեռևս հաջող է անցնում։

Նշենք, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2.3 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *