Օհանյանն ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում:

1

 

Օհանյանը ընդգծեց, նաև որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշեց, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:
Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրեց, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *