Ռուսաստանյան ԿամԱԶ ավտոգործարանը ներկայացրել է «Թայֆուն» սերիայի ԿամԱԶ-63969 և ԿամԱԶ-63968 զրահամեքենաների նախնական տարբերակները, որոնք պետք է առաջիկայում փորձարկումների փուլին անցնեն։
ԿամԱԶ-63969 զրահափոխադրիչն աշխատում է 6X6 անիվային համակարգով և MRAP դասի է։
Ըստ հեղինակների՝ մեքենայի զրահն ունակ է պաշտպանել մինչև 14,5 մմ տրամաչափի, ինչպես նաև զրահահար փամփուշտներից։ Այն կարող է դիմակայել 8 կգ տրոտիլի պայթյունին։
ԿամԱԶ-63968-ը ներկայացվել էր ավելի վաղ և մասնակցել էր ցուցադրական երթերի։ «Թայֆուն» սերիայի այս զրահամեքենան ևս դեռ բոլոր փորձարկումները չի անցել։