ՊՆ զորամասերից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին (թարմացված)

Հուլիսի 5-ին ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի  դին:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

տարբերանշան

Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

168 Ժամ-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ռազմական ոստիկանությունում, իսկ մահացած զինվորը բանակ էր զորակոչվել Սիսիանի զինկոմիսարիատից` 2012 թվականի աշնանը: Նշվում է նաև, որ նրա ծնողները բնակվում են Մոսկվայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *