Վենեսուելայում պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է կին ծովակալի:

Ինչպես հաղորդում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը, Կարմեն Մելենդեսը, փաստորեն, դարձել է Վենեսուելայի հանրապետության պատմության մեջ պաշտպանության գերատեսչության առաջին կին ղեկավարը:

Վենեսուելայի պաշտպանության նախարար Կարմեն Մելենդես

Վենեսուելայի պաշտպանության նախարար Կարմեն Մելենդես

Նշենք, որ 51-ամյա Մելենդեսը համալրել է ԶՈւ շարքերը 1979-ին: Մինչ այդ պաշտոնում նշանակվելը, Մելենդեսը գլխավորել է նախագահական վարչակազմը: 2012-ի հուլիսին Ուգո Չավեսի օրոք նա դարձել է Վենեսուելայի պատմության մեջ ծովակալի կոչումով առաջին կինը:

Հավելենք, որ ներկայում Նիկարագուայում, Պարագվայում և Էկվադորում ևս պաշտոնավորում են կին պաշտպանության նախարարներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *