Իտալական երկու նոր ֆրեգատ՝ Ֆիլիպիններին

Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը Իտալիայից ձեռք կբերի երկու նոր «Մաեստրալիե» տիպի ֆրեգատ։ Այս մասին տեղեկացնում է Defense News-ը՝ հղում անելով Ֆիլիպինների պաշտպանության նախարարի տեղակալ Ֆերնանդո Մանալոյին։

fregat

Նրա խոսքով՝ նավերի ձեռքբերման որոշումը վերջերս է հավանության արժանացել։ Այն գնահատվում է 1,7 մլրդ ԱՄՆ դոլար։
Իտալիայից ֆրեգատների ձեռքբերման մասին համաձայնագիրը հաստատվել է դեռևս 2012 թվականի ամռանը։ Գործարքի արժեքը գնահատվում է 27 մլն ԱՄՆ դոլար։

Այս պահին Իտալիայի ռազմածովային ուժերում կա նմանատիպ 7 ֆրեգատ՝ «Մաստրալիե», «Լիբեչիո», «Շիրոկո», «Ալիզեո», «Էուրո», «Էսպերո», «Ձեֆիրո»։ Սրանք կառուցվել են 1982-1985 թվականներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *