Սևաստոպոլում անցկացվել է զինվորական նվագախմբերի փառատոն

Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքում կայացել է «Sevastopol Military Tattoo» անունը կրող զինվորական նվագախմբերի չորրորդ միջազգային փառատոնը։

Փառատոնին մասնակցել են Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի զինվորական նվագախմբերը։

«Մեհթերան» զինվորական նվագախումբը

«Մեհթերան» զինվորական նվագախումբը

Փառատոնը տևել է հունիսի 13-ից 18-ը և անց է կացվել Սևաստոպոլի տարբեր հրապարակներում ու զբոսայգիներում։

Փառատոնին մասնակցել են Գերմանիայի օդուժի չորրորդ նվագախումբը, Հունաստանի օդուժի, Լիոն քաղաքի ցամաքային զորքերի նվագախմբերը, ինչպես նաև «Մեհթերան» զինվորական նվագախումբը, որը ներկայացնում է Թուրքիան և հանդիսանում է աշխարհում ամենահնագույններից մեկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *