Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքում կայացել է «Sevastopol Military Tattoo» անունը կրող զինվորական նվագախմբերի չորրորդ միջազգային փառատոնը։
Փառատոնին մասնակցել են Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի զինվորական նվագախմբերը։
Փառատոնը տևել է հունիսի 13-ից 18-ը և անց է կացվել Սևաստոպոլի տարբեր հրապարակներում ու զբոսայգիներում։
Փառատոնին մասնակցել են Գերմանիայի օդուժի չորրորդ նվագախումբը, Հունաստանի օդուժի, Լիոն քաղաքի ցամաքային զորքերի նվագախմբերը, ինչպես նաև «Մեհթերան» զինվորական նվագախումբը, որը ներկայացնում է Թուրքիան և հանդիսանում է աշխարհում ամենահնագույններից մեկը։