Այսօր՝ հունիսի 24-ին, Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան հայտնել է, որ հունիսի 26-27-ին ՆԱՏՕ պատվիրակությունը հերթական այցով կժամանի Վրաստան։
Ըստ Ջալագանիայի՝ պատվիրակության հետ Թբիլիսի է ժամանելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, արտգործնախարարի, ԱԺ նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Այցի շրջանակներում կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների նիստը վարչապետ Իվանիշվիլիու մասնակցությամբ: Հանդիպումներ են նախատեսված հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչների և ուսանողների հետ:
Անդերս ֆոգ Ռասմուսսենը և ՆԱՏՕ-ի դեսպանները մասնակցություն կունենան վրացական հերթական խաղաղապահ ջոկատի` Աֆղանստան ուղարկելու արարողությանը: