Թուրքերն ու ամերիկացիները դիտորդական թռիչք են իրականացնում ՌԴ-ում

Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսուչները Ռուսաստանի տարածքում դիտորդական թռիչք կիրականացնեն։ Այն իրականացվելու է Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում, փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

CN-235

CN-235

Դիտորդական թռիչքն իրականացվելու է Թուրքիայի CN-235 ինքնաթիռով և տևելու է հունիսի 24-ից 28-ը։ Թռիչքի երթուղին համաձայնեցված է ռուսաստանյան կողմի հետ։ Թռիչքի ժամանակ. ամերիկացիներից և թուրքերից բացի, ինքնաթիռում են լինելու նաև ՌԴ-ի ներկայացուցիչներ։

Նշենք, որ Բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Պայմանագրին է միացել 32 երկիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *