700 ամերիկացի զինծառայողները կշարունակեն մնալ Հորդանանում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է արձակել, ըստ որի Հորդանանում զորավարժության նպատակով գտնվող ամերիկյան զորքերը պետք է մնան այդ երկրում զորավարժության ավարտից հետո ևս: Պատճառը, ըստ ամերիկյան կողմի, հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն է է:

Փեթրիոտ

ԱՄՆ-ի շուրջ 700 զինծառայողներ հունիսի 9-ից գտնվում են Հորդանանում,  որտեղ էլ կշարունակեն մնալ զորավարժության ավարտից հետո:

Մինչ Օբամայիի հրամանը ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջորջ Լիթլը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերը կլքեն Հորդանանը զորավարժության ավարտից հետո:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան զորքերը կմնան Հորդանանում այդ երկրի կառավարության խնդրանքով, մինչև իրավիճակը Սիրիայում չկայունանա:

Զորավարժության ավարտից հետո Հորդանանում են մնացել նաև ամերիկյան «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգերը, F-16 կործանիչները:

Ավելացնենք, որ ԱՄՆ-ը մինչ այս ժխտում էր, որ Հորդանանում իրականացվող զորավարժությունը և բերված ռազմական տեխնիկան կապ ունեն Սիրիայում ընթացող իրավիճակի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *