Մալազիան ցանկանում է փոխարինել, իսկ Պերուն` վերանորոգել ՄիԳ-29-երը

Մալազիայի Թագավորական օդային Ուժերը ստիպված կլինի Շվեդիայից վարձակալել «Սաաբ Գրիփեն» (Saab Gripen) տեսակի ինքնաթիռներ՝ ՄիԳ 29-երը փոխարինելու համար :

Մալազիայի օդուժի գլխավոր հրամանատար Ռոդզալիի խոսքերով՝ նման փոփոխությունը անհրաժեշտ է ոչ միան օդուժին, այլև Մալազիայի Անվտանգության ուժերին։

ՄիԳ 29

Եթե ֆինանսական հարցերը չլուծվեն և հնարավոր չլինի գնել նոր ինքնաթիռներ, ապա օդուժը ստիպված կլինի դրանք վարձակալել։

Ռոզդալինը հաստատել է, որ Սաաբ Գրիփեն ինքնաթիռները օգտագործվել են շվեդական ուժերի կողմից, սակայն կատարելագործված են վերջին չափանիշներին համապատասխան։

Մալազիան ցանկանում է ձեռք բերել նվազագույնը 12 ինքնաթիռները։

Շարունակելով ՄիԳ-29-երի թեման՝ Պերուի օդուժը նախաձեռնել է ՄիԳ-29 ինքնաթիռնեի կատարելագործման երկրորդ փուլը, որը ևս 4 ՄիԳ 29-երի կատարելագործման ծրագիր է։ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերատիվ ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը հաղորդել է IHS Jane’s-ին, որ պայմանագիրը կկնքվի այս ամսվա վերջին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *