Սիփան Մովսիսյանին սպանելու համար մեղադրվող կուրսանտը կալանավորվել է 2 ամսով

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության համար մեղադրվող մյուս կուրսանտ Արմեն Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը երկու ամսով:

>Սիփան ՄՈվսիսյան
Կալանքի մասին միջնորդությունը դատարանը բավարարել է հունիսի չորսի ուշ երեկոյան: Կուրսանտի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի «սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը» հոդվածով։
Այն նախատեսում է պատիժ 8-15 տարի ազատազրկման տեսքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *