Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի բանակը Արցախի շփման գծում կիրառել է Spike համալիրներ. ՊԲ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, Արցախի զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:

Ադրբեջանի բանակը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ

Ադրբեջանի բանակը կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ

Ըստ ՊԲ հաղորդագրության՝ բանակի առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, պատասխան գործողությունների չեն դիմել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 22-ին ևս Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *