Պայքար նավթի համար. Քրդերը Սիրիայի բանակի «քթի տակ» նավթահանքեր են գրավել իսլամիստներից

Սիրիայում ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը (SDF) հայտարարել է, որ կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի խոշորագույն նավթահանքերի հատվածում՝ Դեր Զոր նահանգի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Գլխավորապես քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG) և մասամբ նաև արաբներից կազմված խմբավորումից հայտնել են, որ հանքավայրերից 3 կմ հեռավորության վրա Սիրիայի կառավարական բանակն է:

Սիրիայի բանակի հատուկջոկատայինները Դեր Զոր նահանգում

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ քրդերը Սիրիայի կառավարության հետ պայքարում են նավթային շրջաններում վերահսկողություն հաստատելու համար: Նրա խոսքերով, սակայն, «Սիրիան թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»:

ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ալեկսեյ Պուշկովն իր հերթին հայտնել է, որ քրդերն առայժմ գրավել են Ալ-Օմարը, բայց նավթահանքերի համար պայքարը դեռ առջևում է:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս տևած ռազմական գործողություններից հետո քուրդ-արաբական ուժերն ԱՄՆ օգնությամբ անցյալ շաբաթ վերջնականապես ազատագրեցին ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքը: Այնուհետև քրդական կողմից հայտնել էին, որ իրենք շարունակելու են շարժվել դեպի Դեր Զոր: Մինչ այդ Սիրիայի բանակը արդեն իսկ լայնածավալ գործողություններ էր սկսել Դեր Զորում «Իսլամական պետության» դեմ և հաջողություններ էր գրանցում:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *