Գնդապետ Բուդաղյանը հոսպիտալում է, ծանր վիճակում

Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում Զինվորական կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բանանմունքի պետը հերքեց գնդապետ Արտակ Բուդաղյանի մահվան մասին լուրը։ Ըստ բժշկի` նրա վիճակը ծանր է։

Artak-Budaghyan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս գիշեր Գորիսում կրակել են Բուդաղյան եղբայրների վրա: Քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել է։ Երկրորդ եղբայրը՝ Արցախի ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը այսօր տեղափոխվել է Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել էին Գորիսի ոստիկանությունից։

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Լուսանկարը՝ eMedia.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *