Իրաքի բանակը քրդական «Փեշմերգա» զինուժի ԱԹՍ է խոցել

Հոկտեմբերի 12-ին Իրաքի զինված ուժերը Մոսուլ քաղաքի մոտակայքում խոցել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգա» զորաջոկատների անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրաքյան անվտանգության ուժերին:

ԱԹՍ-ն խոցել է Իրաքի ԶՈւ ՀՕՊ 16-րդ դիվիզիոնը: Ըստ աղբյուրի՝ անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչքներ էր իրականացնում և նկարում էր Իրաքի զինված ուժերի տեղակայման վայրերը Մոսուլ քաղաքից հարավ ընկած Նիմրուդ շրջանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի, Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է զորքել ուղարկել Քիրքուք, որը նույնպես մասնակցել էր սեպտեմբերի 25-ի քրդական անկախության հանրաքվեին: Ընդունված փաստաթղթի մեջ նշվում է, որ խորհրդարանը երկրի վարչապետին լիազորում է նաև կանխարգելել այդ տարածքներ այլ ուժերի ներխուժումը: Սա, ըստ երևոյթին, ուղղված է քրդական «Փեշմերգա» ջոկատների դեմ:

Նշենք, որ Իրաքյան Քրդստանի անկախությանը դեմ է ինչպես Իրաքը, այնպես էլ Իրանն ու Թուրքիան: Կողմերը սպառնացել են դիմել ցանկացած միջոցի, այդ թվում նաև ռազմական գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *