Հայկական «65 ռազմական գործարանի» զենքի արտադրության արտոնագիրը երկարացվել է 5 տարով: Հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՊՆ առաջարկությանը:
«65 ռազմական գործարանը» հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով, ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ:
Ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957 մլն 893 հազար դրամի (առանց՝ ԱԱՀ-ի, դոլարային փոխարժեքով՝ շուրջ 2 մլն) պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ: Ավելի մանրամասն՝ այստեղ:
Ձեռնարկությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, այն կառավարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Դեռևս 2017-ի օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել որոշման նախագիծը, որով նախատեսվում էր միավորել «Գառնի լեռ» և «65 ռազմական գործարան» ընկերությունները: