Ռուս-բելառուսական համատեղ վարժանքներին «գրավել են» հակառակորդի օդանավակայանը

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները դեսանտավորվել են պայմանական հակառակորդի օդանավակայանում, այնուհետև ուղևորվել մարտական գործողությունների վայր։ Այս մասին հոկտեմբերի 10-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Դեսանտավորումն իրականացվել է Իլ-76 ինքնաթիռներից։ Օգտագործվել են Դ-10, Դ-6 պարաշյուտներ։  Վարժանքներն անցկացվել են Պսկովի շրջանում:

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Օդանավակայանը գրավելուց հետո, դեսանտայինները գրավել են նաև պայմանական հակառակորդի մատակարարման բազան։ Այս գործողությունների ընթացքում զինծառայողները ոչնչացրել են նաև հակառակորդի դիվերսիոն խմբերը։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։ Զորավարժությանը ներգրավված է 1000 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա։

Հավելենք, որ սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանում և Բելառուսում անցկացվում էր ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունը։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *