Թմրանյութի օգտագործման համար 2016-17 թթ. Վրաստանի զինուժից 70 անձ է հեռացվել

2016-2017 թթ. ընթացքում Վրաստանի զինված ուժերից և պաշտպանության նախարարությունից թմրանյութերի օգտագործման և ազարտային խաղերի համար 70 մարդ է հեռացվել: Այս մասին վրաստանյան Interpressnews կայքին հայտնել են այդ երկրի ՊՆ-ից:

Վրաստանի ԶՈւ  23-րդ գումարտակի զինծառայողները «Վազիանի» զորավարժարանում՝ Թբիլիսիի շրջակայքում. (արխիվ)

Վրաստանի ԶՈւ 23-րդ գումարտակի զինծառայողները «Վազիանի» զորավարժարանում՝ Թբիլիսիի շրջակայքում. (արխիվ)

2016 թ. Վրաստանի զինուժում գրանցվել է թմրանյութերի օգտագործման 43 դեպք, 36 անձ հեռացվել է: 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 28-ը հայտնաբերվել է թմրանյութ օգտագործած 45 անձ, նրանցից 33-ը հեռացվել է:

2016 թ. ազարտային խաղերի համար վրացական զինուժից հեռացվել է 1 անձ, 15 անձ ենթարկվել է կարգապահական տույժերի: 2017 թ. կարգապահական միջոցառումներ է կիրառվել 11 աշխատակցի նկատմամաբ:

Վրաստանում թմրանյութերի օգտագործման և ազարտային խաղերի դեմ պայքարը սկսել է 2015 թ.՝ ինքնասպանության մի քանի դեպքերից հետո: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին սպառնում էր ալկոհոլի, թմրանյութի, ազարտային խաղերի համար զինված ուժերի կազմից ցմահ հեռացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *