Եթե ռուսները կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք. Թուրքիայի ԱԳՆ-ն Ս-400-ների արտադրության մասին

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: «Սակայն Ռուսաստանից բացասական պատասխան չի եղել», – նշել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարն այս մասին հայտնել է «Աքշամ» օրաթեթրթին տված հարցազրույցում:

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Չավուշօղլուն պատասխանել է այն հարցին, որ «անհայտ» ռուսաստանյան աղբյուրից նշել են, թե տեխնոլոգիական համագործակցություն չի լինելու Ս-400-ների շուրջ.

«Չգիտենք այդ հայտարարությունը ումից է եկել: Մենք միջին և երկար ժամկետներում արտադրության հարցում սկզբունքորեն պայմանավորվել ենք: Եթե ռուսները դրան կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք: Բայց մեզ պաշտոնապես բացասական տեղեկություն չի եկել: Պուտինն անձամբ ասաց, որ, ես էլ էի այդ հանդիպմանը,. «համատեղ արտադրության հարցում միասին կարող ենք քայլեր ձեռնարկել, տեխնոլոգիան էլ նորացվում է, 500-ներն [Ս-500՝ խմբ.] են գալիս»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից համակարգեր գնելուն, ապա Թուրքիայի արտգործնախարարը հստակ հասկացրել է, որ իրենք նման ՀՕՊ համակարգերի անհետաձգելի կարիքներ ունեն ու պետք է գնեն Ս-400-ներ: Նա ավելացրել է, որ իրենք կցանկանային ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել, բայց վերջիններս հրաժարվել են վաճառել:

Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարություններց հետո ռուս լրագրողների այն հարցին, թե «Թուրքիան կարող է հրաժարվել Ս-400-ների գնումներից, եթե համատեղ արտադրության շուրջ համաձայնության չհասնեն», ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է.

«Ես կարող եմ ասել, որ փորձագիտական մակարդակում այս գործարքի համատեքստում շփումները և բանակցությունները շարունակվում են»:

Թեև Չավուշօղլուն խոսել է «անհայտ» աղբյուրի մասին, սակայն 2017 թ. սեպտեմբերի 29-ին անձամբ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադմիր Կոժինն էր հայտարարել, որ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը անցել է կատարման փուլ, իսկ տեխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկվում:

Հավելենք, որ սեպտեմբերի 25-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանից հայտնել էին, որ Թուրքիային Ս–400-ների մատակարարումը կարող է սկվել 2 տարվա ընթացքում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իրենք արդեն կանխավճար են տվել Ռուսաստանին: Նույն ժամանակ Կոժինը հայտնել էր, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *