ՌԴ-ից Հայաստանի ԶՈւ ռազմական արտադրանքի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. նախագիծ

ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է օրենքի նախագիծը, որով  ՀՀ և ՌԴ միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 89 կողմ, 0 ձեռնպահ և դեմ ձայներով:

Նշվում է՝ ՌԴ կառավարության Հայաստանին տրամադրած 200 մլն ԱՄՆ դոլարի  արտահանման վարկի ու ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն:

Ըստ այդմ՝ հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը և կարևորությունը՝ խնդիր է առաջանում համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից Հայաստանի արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար:

«Հայաստանի կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար»,—նշված է օրենքի նախագծում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել համապատասխան իրավական դաշտ համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *