Դողուբայազիտում PKK-ի հետ բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող և ուժային

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի արևելյան Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում սպանվել է 2 թուրք զինծառայող և ևս 2 ուժային. վիրավորների թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա. (արխիվ)

Նշվում է, որ թուրքական ժանդարմերիան գործողություն է սկսել այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 25-ին PKK-ի մարտիկները սպանել են 3 աֆղանցի փախստականի և վիրավորել 7 հոգու:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ կարողացել են բախումների վայրից հանել PKK-ի 10 մարտիկի դիակ:

Ավելացնենք, որ այս օրերին թուրքական զինուժը և ուժայինները քրդերի դեմ խոշոր գործողություն են իրականացնում նաև Դիարբեքիրում: Ըստ որում Դիարբեքիրում քրրդերի դեմ գործողություններում ներգրավվել է ավիացիան:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *