Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը:

Ադրբեջանի բանակի զինծառայող Էլվին Էլշան օղլու Շերիֆլին (Elvin Elşən oğlu Şərifli)

Ադրբեջանի բանակի զինծառայող Էլվին Էլշան օղլու Շերիֆլին (Elvin Elşən oğlu Şərifli)

Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu), Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu) և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu): Ըստ աղբյուրի՝ ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu), ով փախել է դեպքի վայրից: Նրան գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան:

Լրատվակայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել այս միջադեպի մասին:

Ըստ Meydan TV-ի՝  Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 53 զինծառայող:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 48 մահացած զինծառայողի անուն, իսկ 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Նահիդ Ղարիբ օղլու Աբբասովը (Nahid Qərib oğlu Abbasov)

Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Նահիդ Ղարիբ օղլու Աբբասովը (Nahid Qərib oğlu Abbasov)

Ադրբեջանի բանակի զինծառայող Վյուսալ Ռաֆիգ օղլու Աղաևը (Vüsal Rafiq oğlu Ağayev)

Ադրբեջանի բանակի զինծառայող Վյուսալ Ռաֆիգ օղլու Աղաևը (Vüsal Rafiq oğlu Ağayev)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *