Մահացել է գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը

Սեպտեմբերի 30-ին 71 տարեկան հասակում մահացել է ՀՀ կառավարությանը առընթեր ազգային անվտագության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» գործակալությունը:

Նշենք, որ Գորիկ Հակոբյանը ազգային անվտագության ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016-ի փետրվարի 12-ի հրամանագրով` պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ:

Մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել էր նախագահի խորհրդական։

2016-ի փետրվարին ԱԱԾ տնօրենի պաշտոնում է նշանակվել Գեորգի Կուտոյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *