Օգոստոսի 13-ին վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, Աղստաֆայի շրջանի Գիրիլլի գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu):
Մահվան մասին սոցցանցերում հայտնել են նրա հարազատները և ընկերները:
Ըստ սոցցանցերից ստացած տեղեկությունների՝ Ռեհման Մուսաևը ծառայել էր նաև Աֆղանստանում:
Նշվում է, որ Ռեհմանը պայմանագրային ծառայություն էր իրականացնում Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Օգոստոսի 11-ին «աշխատանքի ժամանակ» եղած վթարի հետևանքով տեղափոխվել էր Գյանջայի զինվորական հոսպիտալ և 2 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել օգոստոսի 13-ին: Մուսաևին հուղարկավորել են օգոստոսի 14-ին հարազատ գյուղում:
[Թարմացում]
Նշվում է նաև, որ Ռեհման Մուսաևը երկու ընկերոջ հետ միացին դուրս է եկել հենակետից և գնացել ծառ կտրելու: Ծառը ընկել է երեքի գլխին: Մյուս երկուսի ճակատագիրը դեռ հայտնի չէ:
[Թարմացում-2]
Այս հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը զրուցել է Մուսաևի հարազատների հետ, ինչից պարզ է դարձել, որ ինչից պարզ է դարձել, որ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում ծառը շրջվել է Մուսաևի և նրա երկու ծառայակիցների վրա:
Երեք զինծառայողներից մեկը տեղում մահացել է, մեկը կոտրել է ձեռքը, իսկ Մուսաևին սկզբում տեղափոխել են Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա Բաքվի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կոմայից դուրս չգալով օգոստոսի 13-ին ժամը 15-16-ի հատվածում մահացել է: Մուսաևը 6 ամսվա պայմանագրային զինծառայող էր:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 43 մահացած զինծառայողի անուն։ Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։