Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Օգոստոսի 23-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Նուրեթթին Չանիքլին և Ջեյմս Մեթթիսը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը

Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Թուրքական TRT World  լրատվական կայքի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը Անկարայում քննարկելու է տարածաշրջանային 5 կարևոր հարցեր: Այդ հարցերի շարքում են.

  • Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը,
  • Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը,
  • Սիրիայի Իդլիբ նահանգում գործողությունների իրականացումը,
  • Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիառային համալիրների գնումը,
  • «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Թալ-Աֆար քաղաքի ազատագրումը:

Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում իրավիճակը, «Իսլամական պետության» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարը, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Նշենք, որ օգոստոսի 15-17-ը Իրանի ԶՈւ ԳՇ պետը նույնպես եղել է Թուրքիայում։ Նա հանդիպել է Թուրքիայի նախագահին, ԶՈւ ԳՇ պետին, պաշտպանության նախարարին: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ սիրիական հիմնախնդիրը, Իրաքի քրդական շրջանում անցկացվելիք անկախության հանրաքվեն:

Բացի այդ, թուրքական կողմը նաև հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը քննարկելու համար Թուրքիա կայցելի ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *