Թուրքիայում վթարվել է ԱՄՆ օդուժի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարք. (Ֆոտո, վիդեո)

Թուրքիայի արևմտյան Ադանա նահանգի տարածքում ընկել է ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարք. այն ամբողջությամբ այրվել է: Անօդաչուի վթարման պատճառները առայժմ հայտնի չեն: Այս մասին օգոստոսի 17-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ինջիրլիք» ռազմաբազայի ամերիկյան 39-րդ ավիախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ վթարվել է  MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարք (2):

Թուրքիայում վթարված ԱՄն օդուժի  MQ-1 Predator հարվածային ԱԹՍ. 17.08.2017

Թուրքիայում վթարված ԱՄն օդուժի MQ-1 Predator հարվածային ԱԹՍ. 17.08.2017

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Միջադեպի հետ կապված տարվում է քննություն: ԱԹՍ-ն պատկանում էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին: Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը շրջափակել են անօդաչուի անկման վայրը:

Նշենք, որ Ադնայում տեղակայված է «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ տեղակայված են նաև ԱՄՆ ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում՝ օդուժի:

Վերջին տարիներին Թուրքիայի տարածքում ԱՄՆ օդուժին պատկանող մի քանի անօդաչու է կործանվել: 2016 թ. փետրվարի 3-ին նույնպես Ադանայում վթարվել էր «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ օդուժի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարքերից մեկը:

2015-ի հոկտեմբերին 3 օրում վթարվել էին ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում կիրառվող 2 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։

Թուրքիայում վթարված ԱՄՆ օդուժի ԱԹՍ-ի մնացորդները

Թուրքիայում վթարված ԱՄՆ օդուժի ԱԹՍ-ի մնացորդները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *