«Ծովային գավաթի» հաղթողներ են ճանաչվել Ռուսաստանը և Ադրբեջանը

Օգոստոսի 10-ին ամփոփովել են «Բանակային միջազգային խաղերի» շրջանակներում Կասպից ծովի ադրբեջանական հատվածում անցկացված «Ծովային գավաթ-2017» մրցույթի արդյունքները: Մրցման հաղթողներ հավասար միավորներով ճանաչվել են Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմածովայինները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

«Ծովային գավաթ-2017» մրցույթից

«Ծովային գավաթ-2017» մրցույթից

Մրցույթի հաղթողներ ճանաչվել են նավերի անձնակազմերը. Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի G-124 պարեկանավը և Ռուսաստանի ՌԾՈւ «Գրադ Սվյաժսկ» հթրիռային նավը՝ հավաքելով 246-ական միավոր:

Իրանի «Ջոշան» հրթիռային նավը 234 միավորով ճանաչվել է 2-րդը, իսկ Ղազախստանի «Սարըարկա» հրետանային նավը 227 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ մրցումային վերջին օրը՝ օգոստոսի 9-ին հաղթող էր ճանաչվել Ադրբեջանի հավաքականը, հաջորդում էին համապատասխանաբար Իրանը, Ղազախստանը և Ռուսաստանը:

Ավելացնենք, որ «Ծովային գավաթը» ըստ էության բաժանված էր երկու առանձին մրցումների՝ վերը նշված 4 երկրի մասնակցությամբ Կասպից ծովում և Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությամբ՝ Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *