Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռները Հորդանան կտեղափոխվեն հոկտեմբերին

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս գալուց հետո Գերմանիայի ԶՈւ Tornado ինքնաթիռները Հորդանանի Ազրակ քաղաքի ավաբազայում տեղակայվելու են այս տարվա հոկտեմբերին:

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Գերմանիան նախատեսում է  Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազայում տեղակայել մինչև 6 միավոր Tornado ինքնաթիռ:

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Ինքնաթիռները ավիաբազայում չեն կարող տեղակայվել, քանի դեռ Հորդանան չեն բերվել ինքնաթիռների պահպանության համար անհրաժեշտ սարքավորումները: Ավիաբազայում պետք է տեղակայվեն նաև հետախուզական տվյալները վերլուծելու համար նախատեսված կայաններ, ինչից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել հետախուզական թռիչքներ:

Նշենք, որ Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռները միջազգային կոալիցիայի կազմում ներգրավված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Մինչ այս այդ ինքնաթիռները տեղակայված են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, սակայն երկրների միջը խնդիրներից հետո Գերմանիան հուլիսի 31-ին վերջնականապես դուրս բերեց իր զորքերը «Ինջիրլիքից»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *