Հուլիսի 28-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնվ․ 1976թ․)։ Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ, ապա՝ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *