Հուլիսի 17-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի՝ Ղազվին նահանգի Աբիեք քաղաքում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված զենքով կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 զինծառայող զոհվել, ևս 6-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ծառայակիցների սպանությունից հետո զինծառայողը փորձել է ինքնասպան լինել, սակայն ողջ է մնացել։
Միջադեպի ուսումնասիրությունից պարզվել է, որ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել։
Ժամկետային զինծառայությունը Իրանում 21 ամիս է։