Սև ծովում անցկացվում է Sea Breeze-2017 զորավարժությունը

Հուլիսի 10-ին Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության և Ուկրաինայի նավատորմի  Sea Breeze-2017 միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 22-ը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պաշտոնական կայքը:

Թուրքիայի ՌԾՈւ սուզանավը ժամանել է Օդեսային նավահանգիստ See Breeze-2017 զորավարժության մասնակցելու համար

Թուրքիայի ՌԾՈւ սուզանավը ժամանել է Օդեսայի նավահանգիստ See Breeze-2017 զորավարժության մասնակցելու համար

Այս տարի զորավարժությանը մասնակցում է 17 պետություն, որոնց թվում են նաև Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան և Ֆինլանդիան:

Ամերիկյան կողմից զորավարժությանը մասնակցելու է շուրջ 800 զինծառայող, ԱՄՆ ԶՈւ Hue City  հրթիռային հածանավը և Carney ականակիրը, P-8A Poseidon («Պոսեյդոն») պարեկային ինքնաթիռ:

Ուկրաինական Dumskaya.net լրատվակայքը հայտնել է, որ  հուլիսի 9-ին Օդեսայի նահահանգիստ են ժամանել Թուրքիայի ռազմածովային ուժերի 3 ռազմանավ, այդ թվում նաև մեկ սուզանավ: Բացի այդ, նույն օրը Օդեսա են ժամանել ԱՄՆ ԶՈւ զինծառայողները:

Վրաստանից զորավարժությանը մասնակցում է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի «Բրավո» վաշտի դասակը: Զորավարժությանը մասնակցելու են նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության ներկայացուցիչները: Վրաստանի ԶՈւ զինծառայողները մասնակցելու են զորավարժության ցամաքային փուլին: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Զորավարժության նպատակն է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմերի միջև համագործակցության հաստատումը:

Նշենք, որ Sea Breeze-ը ամենամյա անցկացվող զորավարժություն է: Մինչև 2011 թվականը զորավարժությանը մասնակցում էր նաև Ռուսաստանը:

«Համագործակցություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում իրականացվող Sea Breeze զորավարժությունները անցկացվում են 1997-ից Ուկրաինայի տարածքում՝ 1993-ին Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված «Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի» համապատասխան:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *