Իրանի հարավում ահաբեկիչներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել

Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավարևելյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարևան քաղաքում հայտնաբերել և առգրավել են «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենիթային թնդանոթը

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենիթային թնդանոթը

Ոստիկանական ուժերը մասնավորապես առգրավել են 35 միավոր Կալաշնիկովի ավտոմատ, ՍՊԳ-9  հաստոցավոր հակատանկային նռնականետ, 3 արկ , 14,5մմ զենիթային թնդանոթ։

Ավելի վաղ Իրանի ոստիկանական ուժերը Սիսթան և Բելուջիսթան նահանգում ձերբակալել էին «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման 2 զինյալի։

Ձերբակալվել էին այն ահաբեկիչները, ովքեր 2015 թվականի ապրիլին հարձակվել էին իրանա-պակիստանյան սահմանին հսկողություն իրականացնող իրանցի սահմանապահների վրա, ինչի հետևանքով սպանվել էր 8 սահմանապահ։

Նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև ավելի վաղ։ 2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ բախումների հետևանքով սպանվել էր 9 իրանցի սահմանապահ։

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված Կալաշնիկովի ավտոմատները

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված Կալաշնիկովի ավտոմատները

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված ՍՊԳ-9  հաստոցավոր հակատանկային նռնականետը

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված ՍՊԳ-9  հաստոցավոր հակատանկային նռնականետը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *