Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ

Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի  МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:

Ադրբեջանին մատակարարված՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռններ

Ադրբեջանին մատակարարված՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ

Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ:

Ադրբեջանին մատկարարված հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը՝

  • Տրամաչափը՝ 220 մմ,
  • Զանգվածը՝ 217 կգ,
  • Առավելագույն հեռահարությունը՝ 6000 մ,
  • Նվազագույն հեռահարությունը՝ 1600 մ:

Ավելացնենք, որ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետները (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Նշենք, որ Հայաստանը նույնպես գնում է այս հրանետներից: Ռուսաստանից ստացած 200 մլն դոլար վարկով գնվող սպառազինության մեջ նշված է նաև հենց այս զինատեսակը:

Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *