Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Հուլիսի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, վիրավորվել է 3 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց: Ըստ թուրքական աղբյուրի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Այդ բախումների հետևանքով երկու կողմերն էլ թե՛ նյութական, թե՛ մարդկային կորուստներ են ունենում: Բախումների հետևանքով գրեթե ամեն օր Թուրքիայի ուժային կառույցների զինծառայողներ են սպանվում: Միայն հունիսի 22-29-ին բախումների հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 9 զինծառայող:

Թուրք-քրդական բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանից և արդեն երկու տարի է ինչ շարունակվում են: Բացի մարդկային կորուստներից, Թուրքիայի արևելքում և հարավարևելքում մի շարք նահանգներ նյութական կորուստներ են կրում, դրանցից մի մասը ավերակների է վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *