Իրանում ԻՀՊԿ Թեհրանի կորպուսի նոր հրամանատար է նշանակվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով Թեհրան նահանգի «Մոհամմադ ռասուլ Ալլահ» կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Մոհամմադ Ռեզա Յազդին։ Այս մասին հուլիսի 4-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Յազդին այս պաշտոնում փոխարինել է գեներալ Մոհսեն Քազեմինին, մինչ այս նա Իրանի խորհրդարանում ԻՀՊԿ իրավական հարցերով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

Մոհամմադ Ռեզա Յազիդին նաև իրանա-իրաքյան պատերազմի մասնակից է։

ԻՀՊԿ-ն առանձին կորպուսներ ունի Իրանի բոլոր նահանգներում։ «Մոհամմադ ռասուլ Ալլահ» կորպուսը Թեհրանում ԻՀՊԿ 2 կորպուսներից մեկն է։

Գեներալ Մոհամմադ Ռեզա Յազիդին

Գեներալ Մոհամմադ Ռեզա Յազիդին

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *