Եմենում պայթյունի հետևանքով սպանվել է զինված ուժերի 2 զինծառայող, 10 իսլամիստ զինյալ

Հունիսի 12-ին Եմենի հարավարևելյան հատվածում տեղակայված զինվորականների ճամբարի մոտ իսլամիստ զինյալները պայթուցիկներով բեռնված 2 մեքենա են պայթեցրել, մահացել է Եմենի զինված ուժերի 2 զինծառայող: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում

Աղբյուրի համաձայն՝ ենթադրվում է, որ Եմենի ԶՈւ ճամբարի վրա հարձակվել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներ: Բացի այդ, իսլամիստ զինյալները նաև կրակել են զինվորականների վրա, բախումների արդյունքում սպանվել է նաև 10 զինյալ:

Ըստ գործակալության՝ դեպքը տեղի է ունեցել Եմենի Հադրամաուտ նահանգի Բադդահ քաղաքի մոտակայքում:

Նշենք, որ Եմենում գործում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղավորումներից մեկը, որը կոչում է «Արաբական թերակզղու ալ-Կաիդա» (Al-Qaeda in the Arabian Peninsula — AQAP): Այն կազմավորվել է դեռևս 2009-ին Եմենում և Սաուդյան Արաբիայում գործող սալաֆիական խմբերի միավորման արդյունքում:

2010-ի հունվարին Եմենի իշխանությունները պատերազմ են հայտարարել  «Ալ-Կաիդա» խմբավորմանը: «Ալ-Կաիդայի» դեմ գործողություններին աջակցում էր նաև Միացյալ Նահանգները: Սակայն 2015-ի պաշտոնական Վաշինգտոնը դադարեցրել է Եմենում «Ալ-Կաիդա» խմբավորման դեմ հակաահաբկչական պայքարը, ինչի պատճառն այն է, որ 2014-ին հութի զինյալներին հաջողվել է գրավել մայրաքաղաք Սանան և տապալել ամերիկամետ կառավարությունը:

Սկսած 2014 թվականից Եմենում պատերազմ է սկսվել շիա հութիների և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *