Թուրքական կողմի տվյալներով՝ հունիսի 5-12-ը «շարքից հանվել է» PKK շուրջ 50 զինյալ

Հունիսի 5-12-ը Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացվող գործողությունների հետևանքով «շարքից հանվել է» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 48 զինյալ, որից 26-ը սպանվել է, 14 զինյալ հանձնվել է, ևս 8 զինյալ հայտնաբերվել և ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարարությանը:

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Աղբյուրի տվյալներով՝ Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, ցամաքային զորքերի, օդուժի ստորաբաժանումները PKK-ի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կառույցի» և կազմակերպությունների դեմ կազմակերպել են 632 գործողություն:

Այս կառույցների հետ կապ ունենալու մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 79 կասկածյալ: Բացի այդ, սոցցանցերում այդ կազմակերպությունների աջակցող գրառումներ կատարելու համար ձերբակալվել է ևս 38 կասկածյալ:

Նշենք, որ քրդերի մասին թուրքական կողմի տվյալներին վերապահումով է պետք մոտենալ, քանի որ թուրքական կողմը հաճախ միտումնավոր կերպով ուռճացված է ներկայացնում քրդական կողմի կորուստները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերվել են, 350-500 հազար մարդ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *