ԱՄՆ-ն մեղմացնում է Ռոսօբորոնէքսպորտի հետ համագործակցության արգելքը

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատել է շուրջ 1,1 միլիարդ դոլար կազմող դաշնային բյուջեի նախագիծը: Նոր բյուջեով ևս սահմանվում է, որ ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոնը) հիմնականում չի կարող համագործակցել Ռուսաստանի ռազմարդյունաբերական կոնցեռնի՝ Ռոսօբորոնէքսպորտի հետ: Սակայն համագործակցությունն ամբողջությամբ չի բացառվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մեծ տեխնիկան Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը ներկայացրել են մանրակերտներով

Մեծ տեխնիկան Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը ներկայացրել են մանրակերտներով. (արխիվ)

Միացյալ Նահանգների նոր բյուջեում ընդգծվում է, որ եթե համագործակցություն «կենսական անհարժեշտություն է», ապա Պենտագոնը կարող է ժամանակավորապես շրջանցել արգելքը և ԱՄՆ պետքարտուղարի ու ազգային անվտանգության տնօրենի հետ խորհրդակցելուց հետո համագործակցել Ռոսօբորոնէքսպորտի հետ:

Նշված «կենսական անհրաժեշտությունը» պետք է բխի բացառապես Միացյալ Նահանգների շահերից:

Ռուսաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամաբ արգելքները սահմանվել են 2015 թ. սեպտեմբերին: Այն ժամանակ ընդհանրապես արգելվում էր ցանկացած համագործակցություն: Սակայն 2016 թ. համագործակցության համար տեղ էր թողնվել. նշվում էր, որ Պենտագոնը պետք է ստանա պետքարտուղարի համաձայնությունը: Այժմ այդ հնարավորությունն ավելի է ընդլայնվում, սակայն արգելքները դեռ պահպանվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *